Հայ հեծանվորդը հաղթել է միջազգային մրցաշարում

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդուարդ Գրիգորյանը դարձել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող Grand Prix of Tula 2026 հեծանվահրապարակային միջազգային մրցաշարի հաղթող։

Հայ հեծանվորդն առաջին տեղն է զբաղեցրել խմբային վազք (միավորներով մրցաձև / Points Race) մրցակարգում։

«Էդուարդը վստահ ու գրագետ մրցելույթով գերազանցեց մրցակիցներին և բարձրացավ պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ Հայաստանին պարգևելով հերթական միջազգային հաջողությունը»,- նշել է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան։

Leave a comment