Դատախազությունը գործ է հարուցել նախկին նախարարներից մեկի և ևս 4 պաշտոնյայի նկատմամբ

https://arm.sputniknews.ru/20260526/datakhazutjuny-gvorts-e-harucel-nakhkin-nakhararneric-meki-ev-evs-4-pashtvonjaji-nkatmamb-102617471.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/929/39/9293905_68:0:1491:1067_1920x0_80_0_0_02eded8737f459e4c87192ac5d707999.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտեմ ասատրյան

արտեմ ասատրյան

Բաժանորդագրվել

Ըստ Դատախազության` Համակարգված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 529 միլիոն 533 հազար դրամի վնաս. գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական (2014-2018թթ) Հայկ Դավթյանի, ԱԺ նախկին նախագահ (2011-2018թթ) Գալուստ Սահակյանի որդու՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի և ևս 2 պաշտոնյայի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հաղորդագրության համաձայն` նրանց համակարգված գործողությունների հետևանքով պետությունը զրկվել է 529 միլիոն 533 հազար դրամի վերադարձի հնարավորությունից։

«Հսկող դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 296 հասցեում գտնվող՝ 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասը 2017 թվականին Հայաստանի Հանրապետությանը օտարելու գործընթացում թույլ տրված չարաշահման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը»,– նշված է հաղորդագրությունում:

Դատախազության պնդմամբ` Հայկ Դավթյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը ու հովանավորել է իրեն և Վ.Պ.-ին պատկանող ու իրենց կողմից փաստացի ղեկավարվող «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը։

«Մասնավորապես՝ Հայկ Դավթյանը, մի խումբ անձանց հետ հանցակցությամբ, խաբեության եղանակով խուսափել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության ունեցած վարկային պարտավորության մասնակի մարումից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 529 միլիոն 533 հազար դրամի վնաս, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն»,–ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունը նշել է, որ Դավթյանին աջակցել է այդ ժամանակ ՀՀ կառավարոթյանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Արման Սահակյանը։ Ըստ նրանց` Սահակյանը` Հայկ Դավթյանի հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ իր իշխանական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն անզգուշությամբ առաջացրել է 529 միլիոն 533 հազար դրամի չափով ծանր հետևանքներ:

«Ա.Ա.-ն (Արտեմ Ասատրյանը–խմբ.), 2017 թվականին զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ՀՀ կառավարության նիստի ընթացքում չի ներկայացրել առարկություններ և համաձայնություն է տվել պետական կարիքների համար ձեռք բերել այնպիսի գույք, որը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին՝ այդպիսով նպաստելով «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության գույքային դրության բարելավմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայկ Դավթյանի մեղադրանք է առաջադրվել է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը դրդելու համար։ Արման Սահակյանի և նախկին նախարար Ա.Ա.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Երկու այլ անձանց՝ Ա.Կ.-ի և Ա. Թ.-ի նկատմամբ հետապնդում է հարուցվել խարդախություն կատարելուն օժանդակելու, փաստաթուղթ կեղծելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու մեղադրանքով։

Leave a comment