https://arm.sputniknews.ru/20260526/irany-pahanjel-e-vor-amn-n-apasarecni-24-mlrd-dvolari-artasahmanjan-aktivnery-zlm-102615520.html
Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 24 մլրդ դոլարի արտասահմանյան ակտիվները. ԶԼՄ
Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 24 մլրդ դոլարի արտասահմանյան ակտիվները. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թեհրանը պնդում է, որ գումարի կեսը Իրանին փոխանցվի փոխըմբռնման մասին հուշագրի հրապարակումից անմիջապես հետո։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T14:34+0400
2026-05-26T14:34+0400
2026-05-26T14:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47413030_0:1096:1600:1996_1920x0_80_0_0_56ad2c953c3a72df54e99b393b62adba.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իրանը 14 կետից բաղկացած իր առաջարկում պահանջել է, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 24 մլրդ դոլարի արտասահմանյան ակտիվները։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրին։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47413030_0:933:1600:2133_1920x0_80_0_0_c32bea2d0a41fc0b17db3fd69e05854c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն
իրանի իսլամական հանրապետություն, ամն
14:34 26.05.2026 (Թարմացված է: 14:35 26.05.2026)
Բաժանորդագրվել
Թեհրանը պնդում է, որ գումարի կեսը Իրանին փոխանցվի փոխըմբռնման մասին հուշագրի հրապարակումից անմիջապես հետո։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իրանը 14 կետից բաղկացած իր առաջարկում պահանջել է, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 24 մլրդ դոլարի արտասահմանյան ակտիվները։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրին։
«14 կետից բաղկացած փոխըմբռնման մասին հուշագրի տեքստի համաձայն՝ Իրանի սառեցված ակտիվները պետք է ապասառեցվեն ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում։ Թեհրանը պնդում է, որ գումարի կեսը Իրանին փոխանցվի փոխըմբռնման հուշագրի հրապարակումից անմիջապես հետո, իսկ մնացածը՝ հաջորդ 60 օրվա ընթացքում»,– ասել է աղբյուրը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: