Հրդեհ Երևանի Գրիբոյեդովի փողոցում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 5 մարտական հաշվարկ

Բաժանորդագրվել

Հրշեջները մոտ 1 ժամում կարողացել են մարել հրդեհը։

Երևանի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 12։05-ին ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13։18-ին։

Leave a comment