https://arm.sputniknews.ru/20260526/mez-petq-e-voch-te-shqert-ajl-zvoravarzhutjun-maruqjany-majisi-28-i-zvorahandesi-masin-102612455.html
Մեզ պետք է ոչ թե շքերթ, այլ զորավարժություն. Մարուքյանը` մայիսի 28-ի զորահանդեսի մասին
Մեզ պետք է ոչ թե շքերթ, այլ զորավարժություն. Մարուքյանը` մայիսի 28-ի զորահանդեսի մասին
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանը նշում է, որ զինվորները պետք է սովորեն ճիշտ կիրառել սպառազինությունում եղած զենքերը։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T13:54+0400
2026-05-26T13:54+0400
2026-05-26T14:04+0400
էդմոն մարուքյան
զորահանդես
հայաստան
հանրապետության հրապարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102607787_0:7:1280:727_1920x0_80_0_0_86206bee213e659a49132ef3db5485b3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը վստահեցնում է` ՀՀ–ին ոչ թե զորահանդես է պետք, այլ զորավարժություն։ Այս մասին նա հայտարարեց ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ իրականացնում է կուսակցության քարոզարշավը։Պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանն էլ նշեց` ՀՀ–ում զորահանդես անելը նույնն է, թե Նապոլեոն Բոնապարտը Վաթեռլոոյի ճակատամարտից հետո Փարիզի կենտրոնում զորահանդես աներ։ Պնդեց` ՀՀ ներկայիս իշխանությունը 3 պատերազմ է պարտվել։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
հանրապետության հրապարակ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102607787_152:0:1129:733_1920x0_80_0_0_b12b1e63cc63ac107eca4db3fac3447d.jpg.webp
էդմոն մարուքյան, զորահանդես, հայաստան, հանրապետության հրապարակ
էդմոն մարուքյան, զորահանդես, հայաստան, հանրապետության հրապարակ
Էդմոն Մարուքյանը նշում է, որ զինվորները պետք է սովորեն ճիշտ կիրառել սպառազինությունում եղած զենքերը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը վստահեցնում է` ՀՀ–ին ոչ թե զորահանդես է պետք, այլ զորավարժություն։ Այս մասին նա հայտարարեց ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ իրականացնում է կուսակցության քարոզարշավը։
«Մեզ շքերթ չի պետք, մեզ զորավարժություններ են պետք, որպեսզի շքերթում ցուցադրված բոլոր զենքերը կիրառել իմանան զինվորները։ Թշնամական երկիր հարևան Ադրբեջանը քանի՞ անգամ է զորավարժություն արել վերջին շրջանում, ու Հայաստանը` քանի»,– ասաց Մարուքյանը։
Պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանն էլ նշեց` ՀՀ–ում զորահանդես անելը նույնն է, թե Նապոլեոն Բոնապարտը Վաթեռլոոյի ճակատամարտից հետո Փարիզի կենտրոնում զորահանդես աներ։ Պնդեց` ՀՀ ներկայիս իշխանությունը 3 պատերազմ է պարտվել։