ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ. Գեղամ Մանուկյան

ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մայիս 28-ի ռազմական շքերթի մասին դիտարկումներ է արել։

«Կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը.

քաղաքացու նոր զինատեսակներով «աչք շոյելուց» բացի, ո՞վ պետք է տա մասնագիտական գնահատականը.

Նիկոլի սելֆիի փայտիկ դառած ՍՈՒ 30-երի օրինակով ո՞նց հավատալ սրանց գնումների որակին, լիարժեքությանն ու արդյունավետությանը.

ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ, դժբախտաբար…

Դեռ չեմ անդրադարձել այս իշխանության «հպարտություն» 2019-ին #բացզրույկիցբալկոնից ՕՍԱ-ԱԿԱ համակարգերի ձեռքբերման խայտառակությանը, որի առիթով իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովը ժամանակին գրություն է ուղարկել դատախազություն…

Փառք Հայոց բանակին՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորին։

Հավերժ հիշատակ մեր նահատակներին…»,- ընդգծել է Մանուկյանը։

Leave a comment