Հայտնի է՝ ԵՄ-ից ովքեր կամասնակցեն Ռուսաստանի հետ հնարավոր բնակացություններում․ Politico

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոն և Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժան-Կլոդ Յունկերը դիտարկվում են Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով հնարավոր բանակցությունների մասնակիցներ՝ ըստ եվրոպական Politico հրատարակության։

Քննարկումներ կային, որ նրանց թվում կարող են լինել Իտալիայի և Գերմանիայի նախկին վարչապետներ Մարիո Դրագին և Անգելա Մերկելը, հիշատակվում էր նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Հրապարակումը գրում է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները այս շաբաթվա վերջին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն Ռուսաստանի հետ հնարավոր երկխոսությունը։

Leave a comment