Բաքվի դատարանը սկսում է քննել Արցախի նախկին ղեկավարների և մյուս գերիների գործով բողոքը

Բաժանորդագրվել

Ռուբեն Վարդանյանը, որի գործը քննվում էր առանձին վարույթով, հրաժարվել է բողոքարկել դատավճիռը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Բաքվի դատարանը սկսել է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս գերիների բողոքը, որը վերաբերում է կայացված դատավճիռներին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ դատավարությունը տեղի կունենա Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ:

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դատապարտեց 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման: Այս գործով ընդհանուր առմամբ անցնում էր 15 անձ։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր և քննվում էր առանձին վարույթում: Վարդանյանը հրաժարվել է բողոքարկել դատավճիռը։

Leave a comment