Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են կատարվել ՆԳ Նախարարությունում և ենթակա ծառայություններում։
Նախարարի հրամաններով․
ՆԳ նախարարությունում՝
Գեորգի Այվազյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ,
Գոհար Բեգոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ,
Էդգար Նիկողոսյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ,
Արմինե Հայրապետյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ,
Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետ,
Արգամ Մնացականյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության Երևանի բաժնի պետ,
Լիաննա Աբրահամյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության ազդարարման ապահովման բաժնի պետ,
Տաթևիկ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության արտակարգ իրավիճակների կանխատեսման, քարտեզագրման և տարածական վերլուծության բաժնի պետ,
Մուշեղ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության պետի տեղակալ,
Սոֆյա Աբգարովան նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության քրեածին իրավիճակի մշտադիտարկման, կանխատեսման և մոդելավորման բաժնի պետ,
Տաթևիկ Ալիխանյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության վիճակագրության և վերլուծությունների բաժնի պետ,
Դավիթ Յազիչյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության օպերատիվ ամփոփագրերի մշակման բաժնի պետ,
Արթուր Անտոնյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ,
Արա Պողոսյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ,
Ռուզաննա Մանուչարյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի իրավախախտումների հաշվառման բաժնի պետ,
Բարսեղ Միրզոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի հետախուզումների հաշվառման բաժնի պետ,
Վարդան Պետրոսյանն ազատվել է ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից,
Գրիգոր Մկրտչյանն ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից։
ՆԳՆ ոստիկանությունում՝
Երվանդ Նիկոյանը նշանակվել է ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության պետ,
Ալեքսանդր Մամիկոնյանը նշանակվել է ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության պետ,
Կարինե Սաֆարյանը նշանակվել է ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության իրավապահ համագործակցության բաժնի պետ,
Սարուխան Հարությունյանը նշանակվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների պայքարի բաժնի պետ,
Գրիգոր Քոչարյանը նշանակվել է ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետ,
Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար,
Լևոն Մանուկյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ,
Դավիթ Նիկողոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի հրամանատար,
Արսեն Սարգսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի հրամանատար,
Լևոն Բաբայանը նշանակվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար,
Ավետիք Նիկողոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար,
Արայիկ Ալոյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության պետի տեղակալ,
Արմեն Աղաբեկյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի հրամանատարի տեղակալ,
Արեն Սարգսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության օբյեկտների պետական պահպանության և հատուկ բեռների ուղեկցման անվտանգության ապահովման բաժնի պետ,
Լևոն Դոլմազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման երկրորդ գնդի ծառայության կազմակերպման բաժնի պետ,
Ժորա Նիկողոսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պետ,
Հրաչ Բազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Աշտարակի պահպանության բաժնի պետ,
Վարդան Բալեյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի պետ,
Մուշեղ Գևորգյանը նշանակվել է Ոստիկանության Գվարդիայի Կոտայքի պահպանության բաժնի պետ,
Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՊԾ մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ,
Լևոն Բադալյանը ազատվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ,
Արմեն Գասպարյանն ազատվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ,
Սարիբեկ Ռուստամյանն ազատվել է ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից,
Արմեն Մկրտչյանն ազատվել է ՀՈԳՎ Վեդիի բաժնի պետի պաշտոնից,
ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետի տեղակալ Արթուր Բդոյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
Ոստիկանության գվարդիայի Կոտայքի պահպանության բաժնի պետ Վանիկ Ղազարյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հրաչ Միրոյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
Պարեկային ծառայության պետի տեղակալ, ինքը և մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության պետ Էդգար Սուսլիյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
Դավիթ Պետրոսյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։
ՆԳՆ փրկարար ծառայությունում՝
Արա Հովեյանը նշանակվել է Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ,
Հրանտ Ճաղարյանը նշանակվել է Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ,
Գոհար Մխիթարյանը նշանակվել է Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի պետ,
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ազատվել է Փրկարար ծառայությունից,
Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է Փրկարար ծառայությունից։
ՆԳՆ կրթահամալիրում՝
Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է «Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի տեղակալ,
Կարեն Զիրաքյանն ազատվել է «Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի պաշտոնից։