Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր


Ազգային ժողովի՝ մայիսի 26-ին մեկնարկած հերթական նիստին քվորում չի ապահովվել, գրանցվել է 5 պատգամավոր: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի հերթական նիստին:


Նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրեց կանոնակարգ օրենքը նմանատիպ իրավիճակներում:


«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է, մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամը:


Այսպիսով, մենք ունենք նման հնարավորություն, և բոլորիդ լավ օր եմ մաղթում»,-ասաց Արշակյանը:


 

Leave a comment