Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի շուրջ բանակցությունները կարող են «մի քանի օր տևել»՝ ի չիք դարձնելով հակամարտության շուտափույթ ավարտի հույսերը։ Սա տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց, երբ ամերիկյան ուժերը հարվածներ հասցրեցին Իրանի հարավին, ինչը Վաշինգտոնն անվանել է «պաշտպանական հարվածներ»։
Ռուբիոն նշել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի «այս կամ այն կերպ»։
«Նեղուցները պետք է բաց լինեն, դրանք բացվելու են այս կամ այն կերպ, այնպես որ դրանք պե՛տք է բաց լինեն»,— լրագրողներին ասել է Ռուբիոն հնդկական Ջայպուր քաղաքում՝ իր ինքնաթիռի մեջ։