Կհանդիպի՞ Ռուբիոն Փաշինյանի հետ․ ամերիկագետը՝ պետքարտուղարի «տրանզիտ» այցի մասին

https://arm.sputniknews.ru/20260526/khandipi-rubivon-pashinjani-het-amerikagety-petqartughari-tranzit-ajci-masin-102602065.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81172572_2:0:485:362_1920x0_80_0_0_8fac7deca2150b0161260f8ba8464f73.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սուրեն սարգսյան, մարկո ռուբիո, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան

սուրեն սարգսյան, մարկո ռուբիո, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան

Բաժանորդագրվել

Քաղաքագետը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները հակաիրանական որևէ արկածախնդրության մեջ չեն ներքաշվի, քանի որ նույնիսկ Թրամփի վարչակազմը ներքաշվելուց հետո իրավիճակին համահունչ ելքի ռազմավարություն չի գտնում։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի շուրջ օղակի սեղմումը։ TRIPP-ը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ մի քանի շեշտադրումներ անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի հետ կապված։

Նախ, Սարգսյանը հիշեցնում է, որ Հիլարի Քլինթոնի 2014 թվականի այցից հետո սա կդառնա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցը Հայաստան, թեպետ կարճատև՝ առանց գիշերակացի «տրանզիտ» այց է․ պետքարտուղարը վերադառնում է Հնդկաստանից և, Դոնալդ Ռամսֆելդի 1999 թվականի այցի օրինակով, մի քանի ժամ կանցկացնի Երևանում։

Նախատեսվում է, որ Ռուբիոն ու Միրզոյանը շուրջ 30 րոպե տևողությամբ հանդիպում կունենան «Զվարթնոց» օդանավակայանում, որից հետո փոխըմբռնման հուշագիր կստորագրվի։

«Հետո միգուցե վարչապետի հետ հանդիպում կունենա կառավարությունում։ Եթե նման հանդիպում չլինի, դա իհարկե էական նշանակություն ունեցող հանգամանք կլինի»,- նշում է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելուն, ամերիկագետի կարծիքով, ըստ էության, նման անհրաժեշտություն չկա, քանի որ TRIPP-ն անցնում է Հայաստանի տարածքով և առավելապես հայ-ամերիկյան նախագծի բնույթ ունի։ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է ամերիկացիներին թե՛ TRIPP-ի, թե՛ Իրանի հարցերում, ուստի լրացուցիչ պարզաբանումների կարիք գրեթե չկա։

Ամերիկագետը չի բացառել նաև, որ Ռուբիոն ընտրություններին ընդառաջ գործող իշխանությանն աջակցություն կհայտնի։

«Ես դա հնարավոր եմ համարում, սակայն միայն այդ նպատակով Երևան հաստատ չէր այցելի աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը։ Այլ հարց է, որ իշխանությունը այս այցը կօգտագործի PR նպատակներով՝ նույնիսկ եթե Ռուբիոն հրապարակային որևէ ուղերձ չհնչեցնի»,- գրում է Սարգսյանը։

Ամերիկագետը միաժամանակ շեշտում է, որ գլոբալ առումով՝ ԱՄՆ-ն Հայաստանում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը։

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները հակաիրանական որևէ արկածապնդրության մեջ չեն ներքաշվի, քանի որ նույնիսկ Թրամփի վարչակազմը ներքաշվելուց հետո իրավիճակին համահունչ «exit strategy» (դուրս գալու ռազմավարություն խմբ․) չի գտնում։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի մասին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ Միրզոյանի և Ռուբիոյի հանդիպման արդյունքներով նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, իսկ կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։

Leave a comment