Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակում ելույթ ունենալուց ու Գյումրիում իշխանափոխություն անելու մասին հայտարարություն անելուց հետո բեմ հրավիրեց «Վարչաբենդին»։ Նա ասաց, որ նվագելու են գյումրեցիների համար ու երգելու «Իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն» երգը։
Նիկոլ Փաշինյանը գյումրեցիներին խորհուրդ տվեց մասնակցել երգի կատարմանը՝ թեկուզև բջջային հեռախոսների լույսերը միացնելով։
«Այս երգը մեր մասին է, մեր պետության մասին է, մեր ապագայի, մեր ռազմավարության, մեր չգիտակցված երջանկության, որ մենք տեր ենք մեր պետությանը, մեր անկախությանը, մեր ապագային ու տեր ենք մեր խաղաղությանը, տեր ենք Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարեց նա։
Կատարումից հետո նա խնդրեց ծափահարել «Վարչաբենդին» ու բեմ հրավիրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմին։
Նա ասաց՝ ամենաինտրիգային հարցն այն է, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, խաղաղության ճակատագիրը։ Ըստ նրա՝ այս հարցը տալիս են նաև արհեստական բանականությանը, բայց հորդորեց՝ յուրաքանչյուրն այդ հարցը տալ միայն ու միայն իրեն։
Նունե ԱՐԵՎՇՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: