ՀՀ վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ևս մեկ դատական հայց ներկայացնել «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ։ Այդ մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում։
Այս անգամ հայցի առիթը Սամվել Կարապետյանի խոսքերն են Փաշինյանի՝ Կանադայում տուն ունենալու վերաբերյալ։ Փաշինյանն ասել է, թե Կարապետյանը ստիպված կլինի ներողություն խնդրել։
Սամվել Կարապետյանն օրերս ասել էր, թե «․․․Փաշինյանը, այս բոլոր փորձանքները բերելով, շատ հաճույքով հանգիստ կգնա, կվայելի իր Կանադայի տունը»։
Նշենք, որ Փաշինյանը զրպարտության հոդվածով ևս մեկ դատական հայց է ներկայացրել Կարապետյանի դեմ՝ նրանից պահանջելով հրապարակային ներողություն և 6 միլիոն դրամ։ Մայիսի 7-ին իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն ասել էր, թե իր ինֆորմացիայով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։
Sputnik Արմենիա