Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գտնվում է արձակուրդում, կառավարող «ՔՊ» կուսակցության քարոզարշավի շրջանակում մայիսի 25-ին ժամանել է Գյումրի, որտեղ նա հանդիպել է ընտրողների հետ, սակայն այստեղ ևս, բացի գովեստի խոսքերից, նա ստիպված է եղել լսել բազմաթիվ քաղաքացիների դժգոհություններն ու գանգատները։
Նրանցից մեկը մոտեցել է Կառավարության ղեկավարին և սկսել ինչ-որ հարց քննարկել նրա հետ։ Այդ զրույցից հետո Փաշինյանը ջանացել է հնարավորինս շուտ հեռանալ։ Նա թիկնազորի ուղեկցությամբ նստել է իր «Ուրախ ավտոբուսը» և հեռացել։ Այս միջադեպը տեսանկարահանած լրագրողը տեսախցիկով ֆիքսել է նաև վերոնշյալ անհայտ տղամարդու և Փաշինյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումը։
Հետագայում պարզվել է, որ այդ տղամարդը 1990-ական թվականների մարտական գործողությունների մասնակից Ժիրայր Գալստյանն է։
«Ինձ ճանաչում են մեր երկրի բոլոր չորս ղեկավարները»,- ասել է քաղաքացին։
News.am