«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դիմում-հաղորդում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզարշավը դուրս է եկել քաղաքացիական բանավեճի ու կարծիքի ազատ արտահայտման իրավական սահմաններից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ի արտահերթ նիստում քննարկեց դիմումը։
«Վերջինիս հրապարակային ելույթներում տեղ են գտել քաղաքական տարբեր ուժերին, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վարկաբեկող, հանրային թշնամանք հրահրող ու կուսակցության ղեկավար անձանց արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ»,- իր դիմումում նշել է Արամ Վարդևանյանը։ Վերջինս կոնկրետ օրինակներ է մեջբերել Նիկոլ Փաշինյանի տարբեր ելույթներից։ Դիմումը մանրամասն ներկայացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Արամ Վարդևանյանը ԿԸՀ-ից խնդրում է ուսումնասիրել ու տալ իրավական գնահատական Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթներին, նրան ենթարկել պատասխանատվության։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: