Դեպքը մտահոգում է. Մանասյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու մասին

Դեպքը մտահոգում է. Մանասյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեպքը, որպես այդպիսին, մտահոգում է: Տեսանյութի տարածումից անմիջապես հետո հանձնարարել եմ աշխատակազմին՝ դիմել իրավասու պետական մարմիններին՝ քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ոստիկանի մասնակցությամբ միջադեպին:

«Ամենամեծ խնդիրներից մեկը ոչ այնքան վարույթի նախաձեռնման ժամկետներն են, որքան գործերի քննության առումով խնդիրները: Գործերից շատերով քննությունը անհապաղ չի իրականացվում, բնականաբար, ապացույցների և այլնի հետ կապված հարցերի դիտանկյունից խնդրահարույց իրավիճակներ  են առաջանում: Այս առումով շատ կարևորում եմ, որ իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն»,- ասել է Մանասյանը:

Նախօրեին ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացրել էին, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

Leave a comment