Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ շփումները: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
2026 թվականի մայիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զրուցել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
«Շատ լավ, պրոֆեսիոնալ զրույց տեղի ունեցավ։ Պարոն Սինիրլիօղլուն փորձառու քաղաքական գործիչ է՝ դիվանագիտական հարուստ փորձով։ Մենք քննարկեցինք, թե ինչ եղանակով կարելի է աստիճանաբար վերականգնել գործնական փոխգործակցությունը ԵԱՀԿ և ՀԱՊԿ քարտուղարությունների միջև», – ասել է նա։
Մասադիկովը հավելել է, որ 2022 թվականից ի վեր համագործակցությունը դադարել է ոչ ՀԱՊԿ-ի մեղքով։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ առաջարկվել են մի քանի ուղղություններ, որոնցով հնարավոր կլինի վերսկսել համատեղ աշխատանքը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: Հայաստանը 2024 թվականին սառեցրել է կազմակերպությանը իր մասնակցությունը։
Sputnik Արմենիա