Վերջին 24 ժամվա ընթացքում երեսուներեք նավ, այդ թվում՝ տանկեր, կոնտեյներային նավեր և այլ առևտրային նավեր, անցել են Հորմուզի նեղուցով, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Անցումը տեղի է ունեցել «թույլտվություն ստանալուց հետո» և «ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ համակարգված»։
Նախորդ օրն ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնել էին, որ 25 նավի թույլատրվել է անցնել Հորմուզի նեղուցով։