ՌԴ-ն կհարվածի Կիևի ռազմարդյունաբերական օբյեկտներին` ի պատասխան ԼԺՀ քոլեջի հարվածների. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260525/rd-n-kharvatsi-kievi-razmardjunaberakan-objektnerin-i-pataskhan-lzhh-qvoleji-harvatsneri-agn-102590660.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404657_0:0:1600:1201_1920x0_80_0_0_5e65386c4bc46942196b9dab9fdbb120.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ուկրաինա, կիև, լուգանսկ, քոլեջ, պատերազմ

ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ուկրաինա, կիև, լուգանսկ, քոլեջ, պատերազմ

Բաժանորդագրվել

Մայիսի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հարձակում են գործել Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և քոլեջի հանրակացարանի վրա:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսաստանը սկսում է հետևողական համակարգային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ուկրաինայի ԶՈւ կողմից ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված արյունալի հարձակումը Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա քաղաքացիական անձանց միտումնավոր թիրախավորող, երեխաների սառնասիրտ սպանություններ կատարող Կիևի ռեժիմի նացիստական և ահաբեկչական էության հերթական աղաղակող վկայությունն է», – ասված է հայտարարության մեջ:

«Զելենսկին և նրա արևմտյան հովանավորները, որոնք Ուկրաինայի զինված ուժերին մատակարարում են ՌԴ ժողովրդի դեմ հանցագործությունների գործիքներ, ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կոպտորեն անտեսում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Ակնհայտ է նաև հակամարտության ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը կարգավորող 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների և 1989 թվականի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և մի շարք այլ նշանակալի միջազգային ակտերի ուղղակի ոտնահարումը», նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ստեղծված պայմաններում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ձեռնամուխ են լինում Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին համակարգային հարվածներ հասցնելուն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մասնագետների (որոնք պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և թիրախավորման համար) աջակցությամբ Կիևի ռեժիմի կողմից օգտագործվող ԱԹՍ-ների նախագծման, արտադրության, ծրագրավորման և կիրառման նախապատրաստման կոնկրետ վայրերին», – ընդգծվում է փաստաթղթում:

Արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին` Կիևից հնարավորինս շուտ հեռանալու անհրաժեշտության մասին, իսկ քաղաքի բնակիչներին հորդորում է մոտ չգտնվել ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին:

Մայիսի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հարձակում են գործել Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և քոլեջի հանրակացարանի վրա: Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում գտնվել է 14-18 տարեկան 86 երեխա: Զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Ահաբեկչության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը, ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել. 16 անօդաչու թռչող սարքեր 3 ալիքներով հարձակվել են նույն վայրի վրա: Նա ՌԴ դիվանագետներին հանձնարարել է միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործության մասին։ Պուտինը նաև ընդգծել է, որ անհնար է սահմանափակվել արտաքին գործերի նախարարության հայտարարություններով: Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ներկայացնել Ուկրաինայի զինված ուժերի հարվածին պատասխանելու առաջարկներ:

Leave a comment