«Պետության կառավարումը սրտիկի մասին չէ… պետությունը կառավարում է ուզում, անվտանգություն է ուզում». Լիլիթ Գալստյան

Քաջնազարներին ընտրում է ժողովուրդը: Վայքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձի այս տողերի մեջբերմամբ իր ելույթը սկսեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Գալստյանը:

«Ճիշտ համարեցի այս նախադասությամբ սկսել: Ինչպե՞ս կարող էր 44 օրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը նորից ընտրել, մեղմ ասած, քաջ նազարին, այդ ողբերգությանը: Ունեցանք Արցախի հայաթափում, որտեղ այս իշխանությունները բացառիկ դերակատարություն ունեն, կանաչ լույս վառեցին ցեղասպանի առջեւ: Այդքանից հետո ինչպես կարելի է գնալ ու նորից ընտրել քո քաղաքակրթությունը ոչնչացնողի, քո ինքնությունը ոտքի տակ տվողին, մի ռեժիմի, որը օկուպացիոն ռեժիմ է: Այո՛, Հայաստանում մենք ապրում ենք օկուպացիոն ռեժիմի պայմաններում:

Այն խաղաղությունը, որ փորձում է ներկայացնել այսօրվա վարչախմբի պարագլուխը, դա ոչ մի կապ չունի խաղաղության հետ: Դա Հայաստանի շարունակական ինքնասպանության գործընթացն է, որը մեզ վաճառվում է որպես խաղաղություն: Չի կարող ազգային լինել այն իշխանությունը, որը չունի բարոյականություն: Այս իշխանությունները խորապես ապազգային են: Դա ընդգծվեց նաեւ, երբ ազգանունով հայ մարդը հարցնում է՝ ինչու չեք զոհվել։ Այդ թրենդը պահելու համար ՊՆ նախարարը, որը մեր որդիների կյանքի երաշխավորը նաեւ պետք է լինի, ասում է հա՝ ինչու չեք զոհվել: Սա հրեշային բարոյականություն է, փորձում են սրտիկի պատկերով գողանալ քվեներ, մեր ապագան: Բայց ինչ է նշանակում սրտիկը, պետության կառավարումը սրտիկի մասին չէ, այդ ղզիկ սրտիկի պատկերով… պետությունը կառավարում է ուզում, անվտանգություն է ուզում, երաշխավորված իրավունքներ է ուզում: Այն, ինչ մեր Սահմանադրության առաջին նախադասությունն է: Բայց Հայաստանը վաղուց մեկ մարդու ձեռքերում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment