ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը


Մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:


 


ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են անձանց ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու, վերջիններիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, ֆունկցիոնալության գնահատման դիմումների մերժման պատճառների վերաբերյալ անձանց, ինչպես նաև ուղեգրումն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին մերժման պատճառների վերաբերյալ տեղեկացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական ծառայություններ, աջակցող միջոցներ տրամադրելու գործընթացներում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:


 


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նման աշխատանքային քննարկումների կազմակերպումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների պատշաճ հասցեագրման, արդյունավետ լուծումների մշակման, ինչպես նաև իրավասու պետական մարմինների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Դիտումների քանակ6

Leave a comment