https://arm.sputniknews.ru/20260525/naev-arzhanapatvutjan-or-e-tsarukjany-ev-karapetjany-shnvorhavvorel-en-ruben-vardanjanin-102589612.html
Նաև արժանապատվության օր է. Ծառուկյանը և Կարապետյանը շնորհավորել են Ռուբեն Վարդանյանին
Նաև արժանապատվության օր է. Ծառուկյանը և Կարապետյանը շնորհավորել են Ռուբեն Վարդանյանին
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչները հույս են հայտնել, որ հնարավոր կլինի շուտով ազատության մեջ և հայրենիքում տեսնել Ռուբեն Վարդանյանին։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T18:15+0400
2026-05-25T18:15+0400
2026-05-25T18:15+0400
ռուբեն վարդանյան
սամվել կարապետյան
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92551779_0:0:1280:721_1920x0_80_0_0_1ce1a99882afa1ea94f97170eb02b66a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել են Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա առթիվ։ Նա ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի հայրենասիրությունը միայն խոսքով չի եղել, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելով։ Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Արցախի նախկին պետնախարարն կյանքով և ընտրությամբ է ցույց տվել, որ պատրաստ է ամենամեծ զրկանքների ու շեշտել` նրա և մյուս հայրենակիցների վերադարձը հայ ազգի պատվի հարցն է։Գագիկ Ծառուկյանն էլ իր ուղերձում շեշտել է` Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը հայ ժողովրդի համար նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է։Նա վստահություն է հայտնել, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կբացեն նաև նրա բանտախցի դուռը և կազատեն նրան գերությունից։Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվել է Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:Նա այսօր դարձավ 58 տարեկան, ու արդեն 3-րդ տարին է, որ իր ծննդյան օրը նշում է Ադրբեջանում` բանտարկության մեջ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92551779_132:0:1280:861_1920x0_80_0_0_1f66a9686b71fb026c197c43e4ebd878.jpg.webp
ռուբեն վարդանյան, սամվել կարապետյան, գագիկ ծառուկյան
ռուբեն վարդանյան, սամվել կարապետյան, գագիկ ծառուկյան
Քաղաքական գործիչները հույս են հայտնել, որ հնարավոր կլինի շուտով ազատության մեջ և հայրենիքում տեսնել Ռուբեն Վարդանյանին։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել են Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա առթիվ։
Նա ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի հայրենասիրությունը միայն խոսքով չի եղել, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելով։ Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Արցախի նախկին պետնախարարն կյանքով և ընտրությամբ է ցույց տվել, որ պատրաստ է ամենամեծ զրկանքների ու շեշտել` նրա և մյուս հայրենակիցների վերադարձը հայ ազգի պատվի հարցն է։
«Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ, և քո կամքը հույս ու հավատ է ներշնչում հազարավոր մարդկանց։ Ծննդյանդ օրվա առթիվ մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ ուժ և շուտափույթ ազատություն ադրբեջանական գերությունից։ Թող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայ ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին»,– նշել է Ծառուկյանը։
Նա վստահություն է հայտնել, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կբացեն նաև նրա բանտախցի դուռը և կազատեն նրան գերությունից։
Նա այսօր դարձավ 58 տարեկան, ու արդեն 3-րդ տարին է, որ իր ծննդյան օրը նշում է Ադրբեջանում` բանտարկության մեջ։