Խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակները և աջակիցների տները. Կա 5 ձերբակալված

NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին իրավապահները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և կուսակցության աջակիցների տները: Կան բերման ենթարկվածներ:

Այս առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ խուզարկություններն իրականացվում եմ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել են հինգ անձինք։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a comment