Հարցը բաց է մնում. Պեսկովը` Հայաստանի տնտեսական ինտեգրման ուղու ընտրության մասին

https://arm.sputniknews.ru/20260525/harcy-bac-e-mnum-peskvovy-hajastani-tntesakan-integrman-ughu-yntrutjan-masin-102581045.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100663592_279:0:3010:2048_1920x0_80_0_0_461a2b02ddae22f44ad4472497a0dd28.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան, գազ, եվրամիություն, դմիտրի պեսկով

ռուսաստան, հայաստան, գազ, եվրամիություն, դմիտրի պեսկով

Բաժանորդագրվել

Գազի արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի լքել ԵԱՏՄ–ն։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի տնտեսական ինտեգրման հետագա ուղու հարցը բաց է մնում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Օրերս լսեցինք և՛ ՀՀ վարչապետի, և՛ արտգործնախարարի հայտարարությունները, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ, բայց (Հայաստանի) տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը բաց է մնում», – ասել է նա լրագրողներին։

Պեսկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամներ, շարունակում են բարեկամներ մնալ և երկխոսության մեջ լինել։

«Մենք շարունակում ենք երկխոսության մեջ մնալ մեր հայ բարեկամների հետ և կշարունակենք դա անել հետագայում», – նշել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան և Երևանը բարեկամներ են՝ Պեսկովն ընդգծել է. «Անկասկած։ Մենք Հայաստանի հետ գտնվում ենք ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում»։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար։ Սակայն եթե Հայաստանը որոշի լքել ԵԱՏՄ-ն, գազի արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով։

«Մենք նաև լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ ռուսական գազի և ռուսական էներգակիրների արտոնյալ գնից ավելի գրավիչ գին կա։ Ռուսաստանը շարունակում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար մնալ բոլոր երկրների և հատկապես մերձավոր դաշնակիցների ու գործընկերների համար,», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ նման ռեժիմ հնարավոր չէ այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, և դա, իհարկե, Եվրամիությունն է։

«Այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է՝ շուկայական։ Երևանի մեր ընկերները լավ գիտեն այդ մասին», – հայտարարել է նա։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ փորձում են Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին հնարավորին շատ ցավեցնելու համար։

Leave a comment