Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է․

«Ի պատասխան ԶԼՄ-ների բազնաթիվ հարցումների, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար։

Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը»։

Leave a comment