Չեխիայում ձերբակալվել է ռուսական եկեղեցու մետրոպոլիտ Իլարիոնը. նրա մեքենայում սպիտակ նյութ պարունակող չորս տարա են գտել

«Մետրոպոլիտ Իլարիոնը կտրականապես հերքում է արգելված նյութերի ապօրինի պահպանմանը որևէ մասնակցություն և միջադեպը համարում է սադրանք»,- ասվում է գրառման մեջ։

Հոգևորականի փաստաբանը նշել է, որ մեքենան կանգնեցնելու և խուզարկության հանգամանքները «լուրջ հարցեր են առաջացնում»:  Ըստ նրա՝ ոստիկանները հետաքրքրված էին միայն բեռնախցիկի պարունակությամբ, իսկ մետրոպոլիտին թույլ չեն տվել ներկա գտնվել խուզարկության ժամանակ։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին որևէ հաղորդում չի ներկայացվել: Ամենայն հավանականությամբ, հրամանը հենց մեքենան խուզարկելն է եղել: Ոստիկանությունն անմիջապես ուղղվել է դեպի բեռնախցիկ՝ կարծես արդեն գիտեին, թե որտեղ փնտրել»,- ասել է պաշտպանը։

Telegram-ում գրառման մեջ պնդում կա, թե Իլարիոնը և Կարլովի Վարիի ուղղափառ համայնքը նախկինում ենթարկվել են շարունակական ճնշման Չեխիայում, և որ քահանան ինքը ստացել է անանուն սպառնալիքներ, որոնցում պահանջվել է լքել ծառայության վայրը։

Չեխիայի ոստիկանությունն ու իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի ձերբակալության մասին տեղեկությունը։

Մետրոպոլիտ Իլարիոնը նախկինում երկար տարիներ ղեկավարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժինը և համարվում էր պատրիարք Կիրիլի հավանական իրավահաջորդը: 2024 թվականին Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը նախ Իլարիոնին ազատել էր բոլոր պաշտոններից, ապա հանգստի ուղարկել։ Այնուհետև նա Հունգարիայում ծառայությունից տեղափոխվել էր Չեխիա:

Leave a comment