Երևանի «Գազպրոմ Արենա» մարզահամալիրում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի (խառը մենամարտեր) Եվրոպայի առաջնությունը։
Առաջին մրցումային օրը մեդալների համար պայքարել են գրեփլինգի Մ-15 տարիքային խմբի մարզիկները։ Հայաստանը նվաճել է 20 մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե։ Այսօր պայքարի մեջ են մտել մինչև 17 տարեկան մարզիկները։
Գրեփլինգի մրցումները կավարտվեն մայիսի 27-ին, իսկ պանկրատիոնի ու սիրողական MMA-ի մեծահասակների, Մ20, Մ17, Մ15 տարեկանների և վետերանների պայքարը կընթնան մայիսի 28-31-ին։
Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 27-ին։
Հայաստանն առաջին անգամ է ընդունել UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար։ Տոմսերը վաճառվում են Mootq հարթակում։