Վենեսուելայի Բարինաս նահանգում բանտարկյալները գրավել են բանտի տարածքն ու ակցիա սկսել, հայտնել է ոչ կառավարական «Բանտերի մոնիթորինգի կենտրոնը» (Observatorio Venezolano de Prisiones)՝ հղում անելով բանտարկյալների կողմից ստացված հաղորդագրություններին։
Իրավապաշտպանները հայտնել են, որ ԻՆՋՈՒԲԱ բանտի ավելի քան 1300 կալանավորներ, այդ թվում՝ 100 կանայք, մայիսի 24-ին ակցիա են սկսել։ Կալանավորվածների խոսքով՝ վերջերս հաստատությունում նոր տնօրեն է նշանակվել, որից հետո խիստ խուզարկությունները հաճախակի են դարձել, այդ թվում՝ անձնական իրերի դիտավորյալ ոչնչացումը, և ավելի քան 120 կալանավորներ տեղավորվել են մենախցերում։ Բանտարկյալները նաև հայտնել են պարբերաբար ծեծի և խոշտանգումների մասին։
«Նրանք նաև պնդում են, որ տնօրենը ենթադրաբար կրակում է բանտի աշտարակների վրա, ինչը կարող է հանգեցնել ողբերգության», – ասվում է հայտարարության մեջ։
Բանտերի մոնիթորինգի կենտրոնը հնարավոր հետևանքների համար պատասխանատվությունը դրել է բանտային համակարգի նախարար Խուլիո Գարսիա Սերպայի վրա։ Վենեսուելայի իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Անվտանգության աշխատակիցները, ենթադրաբար, կրակ են բացել՝ վիրավորելով մի քանիսին: Հարազատները փորձել են կանխել Ազգային գվարդիայի մուտքը, սակայն ապարդյուն: Հարձակումից հետո լսվել են կրակոցներ և պայթյուններ, իսկ կանանց թևի վրա արցունքաբեր գազ է արձակվել։