Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերը խզել. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ կապերը խզել։

 

«Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը խզելու մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարը՝ արձագանքելով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է ընտրել։

 

«Հակառակը, մենք տրամադրված ենք, ուզում ենք ու ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները»,- հավելեց Միրզոյանը։

Leave a comment