Քաղաքականություն
25.05.2026 | 12:40
Մայիսի լույս 25-ի գիշերը Ռուսաստանի տասնյակից ավելի շրջաններ, այդ թվում՝ Մոսկվայի մարզը, ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման: ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է 173 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, գրում է Current time-ը։
Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքում մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, մեքենան այրվել է, հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։ Բելգորոդում հրթիռային հարվածից վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ են առաջացել: Пепел-ը գրում է, որ վնասվել են նաև գրասենյակային շենքեր և երկու բնակելի բարձրահարկ շենք:
Բրյանսկի մարզում Բելայա Բերյոզկա գյուղում հրետանային հարձակման ժամանակ զոհվել է տեղի մեկ բնակիչ, վիրավորվել է հրշեջ, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր, մասնավոր տներ, հանրային օբյեկտներ և վարչական շենքեր։
Յարոսլավլում էլ անօդաչուների հարձակման հետևանքով քաղաքից դեպի Մոսկվա երթևեկությունը փակվել է, հայտնել նահանգապետ Միխայիլ Եվրաևը։ Նրա տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով մի կին «աննշան» բեկորային վնասվածք է ստացել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի