Դուք մեր ապրանքների համար սահմանափակումնե՞ր եք մտցնում։ Շատ լավ, մենք էլ ձեր սրբությանը կկպնեք՝ ФСБ-ի գործակալներին. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Դուք մեր ապրանքների համար սահմանափակումնե՞ր եք մտցնում։ Շատ լավ, մենք էլ ձեր սրբությանը կկպնեք` ФСБ-ի գործակալներին։

Ուզու՞մ եք շարունակեք։ Դե մենյուից հաջորդ թիրախը ընտրեք`
1. Երկաթուղու ազգայնացում (որի հետ աշխարհքաղաքական պլաններ էիք կառուցում),
2. ФСБ-ի սահմանապահներին Марш Прощание Славянки երգացում,
3. 102-րդ ռազմակայանին Марш Прощание Славянки երգացում,
4. Ձեր սիրելի պրոպականգիստական ալիքների փակում,
5. ՀԱՊԿ-ից դուրս գալով դրա դագաղի վերջին մեխի մխում,
6. Արևմտյան ապրանքների՝ Հայաստանով ձեր երկրի մուտքի արգելում (մոլորակի կեսը կպտտվեք, Ղրղզստանով կներմուծեք, էտ մաքսատուրքերի 98,7%-ը մերը չէր),
7. Ընտրեք ձեր տարբերակը։

Ծանուցում` այս ընթացքում կարող եք գոռալ ու ձեր ստեղի ներկայացուցիչներին գոռացնել։ Ձայնալարերի ուզած չափով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment