Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,045 արցախցի, 7,418-ը՝ 2020-ից հետո

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 47,063 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 32,018-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 15,045 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան։ Նախորդ ամսվա համեմատ հեռացածների թիվը ավելացել է 109-ով։

Միևնույն ժամանակ, Ազգային անվտանգության ծառայությունից ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը պատասխանեցին, որ 2020-ի նոյեմբերից մինչև 2023-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից «070» ծածկագիր ունեցող անձնագրով մեկնել է 26,882 անձ, վերադարձել՝ 19,464-ը։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածում հեռացած արցախցիների թիվը կազմում է 7,418 անձ։

Մեծանում է նաև ՀՀ նոր անձնագրեր ստացողների թիվը։ Ըստ ՆԳՆ-ի՝ ապրիլ ամսվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ատսացել ավելի քան 25 հազար արցախցի։ 

Ավելի վաղ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ 150,000 է, և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ։

civilnet.am

Leave a comment