Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Մայիսի 24-ին, ժամը 19։32-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք-Սարավան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի մարդատար և երկու «Iveco» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ. կան տուժածներ։
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, մեկ այլ տուժածի հիդրավլիկ գործիքների օգնությամբ դուրս են բերել արգելափակումից և ևս մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: