Լուվրը կվերականգնի կայսրուհի Եվգենիայի թագը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լուվրը կվերականգնի կայսրուհի Եվգենիայի՝ ադամանդներով և զմրուխտներով զարդարված թագը, որը վնասվել էր հոկտեմբերյան կողոպուտի ժամանակ։

2025 թվականի հոկտեմբերի 19-ին Լուվրում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից հետո գետնին ընկած գտնվեց գողացված կայսերական մասունքներից մեկը՝ կայսրուհի Եվգենիայի թագը։

Գողերը կորցրել էին այն, որը վնասել էր «Ապոլլոն» պատկերասրահի կոտրված ցուցափեղկից հանելիս։ Երեկ թանգարանի ղեկավարությունը լրագրողներին է ներկայացրել իր վերականգնման ծրագրերը։

Leave a comment