Փորձել եմ օգնել կանգնեցնել պատերազմը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը Կոտայքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Կարապետյանը տնային կալանքի տակ է, և հանդիպումներն անցկացվում են նրա տանը։
Պատասխանելով պատերազմի մասնակիցներին օգնելու մասին հարցին՝ Կարապետյանը հայտարարել է, որ հերոսները նորից պետք է հերոս դառնան. սա վերաբերում է բոլորին՝ անկախ պարգևների առկայությունից կամ բացակայությունից։
«Ես բարի մարդ եմ։ Հիմա չեմ ցանկանում հանդիպել նրանց ու ծնողներին, դա ինձ համար հուզական առումով ծանր է։ Ես պետք է առաջին քայլն անեմ, օգնեմ, հետո հանդիպեմ, երբ բոլորը գոհ կլինեն»,- նշել է Կարապետյանը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ գերիների վերադարձի հարցն առաջնահերթություն է լինելու։ «Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա։ Ես կասկածում եմ, որ իշխանություններն են օգնել նրանց այնտեղ հայտնվել»,- նշել է Կարապետյանը։
Ըստ քաղաքական գործչի, Փաշինյանն իր գոռոզությամբ ու տգիտությամբ ոչնչի ընդունակ չէ. հավաքել է իր նման մի քանիսին ու ուրախանում են՝ չհասկանալով, որ նա նրանց տանում է դեպի անդունդի եզրը։
News.am