1 մարդ զոհվել է ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով

https://arm.sputniknews.ru/20260525/1-mard-zvohvel-e-rd-belgvorvodi-marzum-ukrainakan-atsi-hardzakman-hetevanqvov-102568353.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95011251_0:0:1280:960_1920x0_80_0_0_a005aa92bc9c05e82fd7051c3e451d55.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, զոհ

անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, զոհ

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, անցնող շաբաթ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են առնվազն 3897 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մեկ քաղաքացիական անձ է զոհվել ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինած ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, , հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը:

Իսկ Գորլիվկայի Կալինինսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ևս 5 մարդ։ Տեղեկացվում է նաև, որ հետ է մղվել Յարոսլավլին մոտեցող ուկրաինական ԱԹՍ–ների զանգվածային հարձակումը. 1 մարդ վիրավորվել է։ Այս մասին էլ հայտնել է մարզպետ Եվրաևը։

Նա նաև տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Յարոսլավլից Մոսկվա, երթևեկությունը փակվել է։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, անցնող շաբաթ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են առնվազն 3897 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ամենաշատ անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են մայիսի 20-ին և 23-ին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment