Եթե չենք ուզում, որ մեզ խաբողները շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել, գնացե’ք քվեարկության

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Եթե չենք ուզում մեր փոխարեն Ալիևը որոշի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Ալիևի կամքով մեր երկրում սահմանադրություն փոխվի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ մեր պետության դեմ անպատիժ զավթողական ծրագրեր առաջ մղվեն, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը ու ասպատակությունները շարունակվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհները վտանգվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ հատուկ ջոկատային ադրբեջանցիները գան ու մեր երկրում բախումներ հրահրեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Արցախ բառն ասելուց, Արցախում տեղի ունեցածից խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Հայոց Ցեղասպանության մասին խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Բաքվում որոշեն, թե մենք որ սարին պետք է նայենք, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ մեր երկրում ազգային արժանապատվություն ու հիշողություն ունենալը դառնա ազատությունից զրկվելու կամ երկրից հեռանալու հարց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ մեզ ութ տարի խաբող, գցողները, որոնք վերջում ընդամենը դարձան Ալիևի թեկնածուները, շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել՝ ընդդեմ Հայաատանի, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Այս ամենը բնավ չափազանցություն չի։ Սրա մասին պարզ ու ակնհայտ խոսում են արդեն հենց Ալիևի մարդիկ՝ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները, իսկ դա կանխելու ուղին մեկն է՝ հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության»։

Leave a comment