Ամենահզոր բույսը, որը կօգնի նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ունի միզամուղ, արյունամաքրիչ հատկություներ և ոչ միայն

Ճարճատուկի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաեւ բարելավել աղիների առողջությունը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Իրինա Ռիլը (Ռուսաստան)։

«Ճարճատուկի օգուտներն անհերքելի են։ Այն պարունակում է բավարար քանակությամբ A, E, B1, B2, B3, C, PP վիտամիններ, ինչպես նաեւ կալիում եւ մագնեզիում: Այն պարունակում է մեծ քանակությամբ ինուլին, որը շատ օգտակար է աղիների միկրոֆլորայի համար»,-ասելէ նա։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ոչ բոլորը կարող են ճարճատուկ ուտել։ Օրինակ, այն չի կարելի օգտագործել հակաբիոտիկի հետ միաժամանակ, քանի որ այդպիսով կարող է նվազել դեղամիջոցի արդյունավետությունը։ Բացի այդ, ըստ մասնագետի, ճարճատուկի կանոնավոր օգտագործման հակացուցում են արյունատար անոթների հիվանդությունները։  

Ճարճատուկը բուժական ազդեցությամբ հանդես է գալիս որպես լեղամուղ, միզամուղ, ընդհանուր կազդուրող, հանգստացնող, արյունամաքրիչ, նյութափոխանակությունը կարգավորող, հակաբորբոքային, մանրէասպան, հյուսվածքների վերականգնումը խթանող։ Կիրառվում է լեղապարկի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ գաստրիտների, էնտերիտների, կոլիտների, սրտային ծագում ունեցող այտուցների, ընդհանուր հյուծվածության, սակավարյունության, նյարդային գերգրգռվածության, հիսթերիայի, մաշկի թարախային հիվանդությունների, դժվար վերականգնվող վերքերի ժամանակ։

Ընդհանուր հյուծվածության, թուլության ժամանակ բուսաբույժները առաջարկում են այս դեղաբույսի օգտագործման տարբերակներ. 1 ճաշի գդալ մանրացված հումքը մեկ բաժակ ջրում 30 րոպե եփել թույլ կրակի վրա, խմել օրական 3 անգամ՝ 1/3 բաժակ, ուտելուց առաջ: Երիկամի եւ լյարդի հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում նաեւ 1 թեյի գդալ հումքը եփել 1 բաժակ եռացրած ջրում, եռացնել 30 րոպե եւ խմել: Գաստրիտների, էնտերիտների, կոլիտների ժամանակ 2 թեյի գդալ մանրացված արմատը թրմել մեկ բաժակ եռման ջրում եւ խմել օրական 3 անգամ՝ 1/3-1/2-ական բաժակ, ուտելուց առաջ: Սակավարյունության եւ ընդհանուր նյարդային գերգրգռվածության դեպքում առաջարկվում է 1 ճաշի գդալ թարմ հյութը խառնել 0,5 բաժակ կաթին, խմել օրական 3-4 անգամ, մեկ ամիս շարունակ։ Արտաքին օգտագործման համար եփուկ կամ ջրաթուրմ պատրաստում են ընդհանուր հիմունքներով՝ 1:10 հարաբերությամբ, օգտագործել թրջոցների կամ լոգանքների ձեւով։ Շատ լավ միջոց է էքսուդատիվ դիաթեզով տառապող փոքրիկների համար։

Leave a comment