Վեդիի մոտ 2 մեքենա է բախվել. 1,5 տարեկան երեխա է մահացել, կան վիրավորներ

Բաժանորդագրվել

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր-Շաղափ ավտոճանապարհին բախվել են «GAZ 3110» և «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1,5 տարեկան երեխա է մահացել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

«Դեպքը տեղի է ունեցել մայիսի 24-ին, ժամը 19։00-ի սահմաններում: Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու ԲԿ։ Տուժածներից 1,5 տարեկան տղա երեխան, գիտակցության չգալով, մահացել է»,- գրում է կայքը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Leave a comment