Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. «Առերեսում»․ Առավոտ

Քաղաքականություն

Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ բարձր տարիքային խմբերն ավելի հակված են քվեարկելու, քան երիտասարդները։ 56 տարեկան և ավելի հարցվածների մոտ 98 տոկոսը պատրաստ է քվեարկել, մինչդեռ 18-35 տարեկանների 88 տոկոսն է պատրաստ քվեարկել։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ, Ազգային հեղափոխություն կուսակցության վարչության անդամ Մասիս Շիրոյանը հարցին, թե ինչու են երիտասարդներն այսպես իներտ՝ պատասխանեց. «Նախ ասենք, ինչու են տարեցներն ավելի ակտիվ։ Դա հենց 25%՝ հիմնականում Փաշինյանի էլեկտորատն է, ովքեր ավելի ակտիվ են։ Մենք մեկ-մեկ կատակով ասում ենք՝ տատիկ-պապիկների անձնագրերը ընտրության օրը պահենք, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի»։

Հաղորդման մյուս հյուրը՝ սոցիոլոգ, «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը կեսկատակ արձագանքեց, թե նման արտահայտությունը կարող է որակվել «հանցագործության» մտադրություն։ «Երիտասարդներն իրենց մասով վերջին տարիներին հնարավորինս շատ մասնակցություն են ունեցել ու իրենց գործն արել են, բայց ամեն անգամ այդ երիտասարդները, կարելի է ասել, քցվել են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից։ Տեսեք, պատերազմի ժամանակ այդ երիտասարդները կանգնել են պետության կողքին, գնացել, կռվել են։ Վերջում այդ երիտասարդներին քցել է մեր պետությունը,- ասաց Մասիս Շիրոյանը, որն ինքն էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է։- Երկրորդ անգամ են նրանք քցվել, երբ ընդդիմությունն է փողոց հանել ու հետո տներով ուղարկել։ Այդ երիտասարդությունը փողոց դուրս եկավ, երկու դեպքում էլ երիտասարդությունն է շարժիչ ուժը, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար, բայց այդ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ հիասթափեցրել են, ու դրա համար երիտասարդներն ավելի անմասն են, ասում են՝ դե, մեկ է, այս պահին մեզանից կախված բան չկա»։ Արմեն Խաչիկյանը չառարկեց. «Ապատիա կա, համաձայն եմ, ու ոչ միայն ես եմ համաձայն, այլ նաև հետազոտություններն են դա ցույց տալիս։ Այդուհանդերձ ինձ թվում է, որ հիասթափությունը երբեք լավ լուծում չի։ Հիասթափությունը նույնիսկ մեղք է՝ աստվածաշնչյան սկզբունքներին համապատասխան։ Ուստի ինձ թվում է, պետք է ոչ թե հիասթափվել, այլ փորձել ավելի խելամիտ լինել։ Եվ ամեն անգամ սխալվելուց հետո՝ հաջորդում սխալի շանսը, ինձ թվում է, ավելի փոքրանում է։ Ուստի ինձ թվում է, հենց երիտասարդները պիտի ավելի շատ գնան ընտրությունների ու իրենց հիասթափությունը փորձեն գոնե այս ընտրություններով վերացնել. չստացվի՝ նորից։ Չմոռանանք, որ երիտասարդը պիտի ամենահամառը լինի»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a comment