Հրդեհի ահազանգ՝ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում (թարմացվող)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 24-ին` ժամը 18։55-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Leave a comment