Ոստիկանությունը ներխուժել է քեմալականների գրասենյակ. Օզելը գնացել է Թուրքիայի խորհրդարան

https://arm.sputniknews.ru/20260524/vostikanutjuny-nerkhuzhel-e-qemalakanneri-grasenjak-ozely-gnacel-e-turqiaji-khvorhrdaran-102566071.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Команда Кылычдароглу, вошедшая в штаб-квартиру CHP вместе с полицией , сняла плакат с изображением Озгюра Озеля.

Sputnik Արմենիա

Команда Кылычдароглу, вошедшая в штаб-квартиру CHP вместе с полицией , сняла плакат с изображением Озгюра Озеля.

2026-05-24T20:27+0400

true

PT1M30S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102563726_145:0:1096:713_1920x0_80_0_0_070d6df8d78e0400317775e1ce51ab37.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քեմալ քըլըչդարօղլու, օզգյուր օզել, թուրքիա, բախումներ, видео

քեմալ քըլըչդարօղլու, օզգյուր օզել, թուրքիա, բախումներ, видео

Բաժանորդագրվել

Իրավապահ մարմինների աշխատակիցներից հետո ԺՀԿ շտաբ-բնակարան են մտել կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները:

Ոստիկանությունը ներխուժել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) շտաբ-բնակարան։

Շենքի գրոհի ժամանակ, որտեղ բարիկադավորվել էին ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելի կողմնակիցները, ուժայինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:

Օզելն ինքը շենքում է եղել։ Նրան ծանուցում են հանձնել՝ պահանջելով ազատել տարածքը։ Քաղաքական գործիչը պատռել է ծանուցագիրը, սակայն որոշել է ենթարկվել:

«Ես հեռանում եմ, որպեսզի հետո վերադառնամ»,-ասել է ընդդիմադիր գործիչը:

Իրավապահների հետևից ԺՀԿ շտաբ-բնակարան են մտել կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները:

Շենքի ճակատային մասից անմիջապես հանվել է Օզելի պատկերով պաստառը, իսկ նրա դիմանկարը հեռացվել է շենքի նախասրահի պատից։

Ինքը՝ քաղաքական գործիչը, իր թիմակիցների հետ միասին, չնայած տեղատարափ անձրևին, երթով շարժվել է դեպի Թուրքիայի խորհրդարան։ Սպասվում է, որ նա այնտեղ հանդես կգա հայտարարությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարայի դատարանն անվավեր է ճանաչել ԺՀԿ-ի 38-րդ համագումարի (որը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 4-5-ին) արդյունքները, որի ժամանակ կուսակցության նոր առաջնորդ էր ընտրվել Օզգյուր Օզելը:

Դատարանի որոշման հիմք են հանդիսացել իբր հայտնաբերված խախտումները՝ կապված համագումարի պատվիրակներին կաշառելու հետ։ Դատարանը որոշել է Օզելին հեռացնել կուսակցության ղեկավարությունից և կառավարումը ժամանակավորապես փոխանցել ԺՀԿ նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:

Օզելը հայտարարել է, որ դատարանի որոշման պատճառով թուրքական ժողովրդավարության պատմության մեջ «սև օր» է սկսվել։

Հիշեցնենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն գլխավորել է կուսակցությունը 2010-2023 թվականներին և լքել է իր պաշտոնը այն բանից հետո, երբ պետության ղեկավարի ընտրություններում զիջեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Leave a comment