Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյանն այսօր Մարալիկում հայտարարել է, որ ամենաուշը երկու տարուց կունենանք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացում։ Այս խրոնիկ սուտասանին կարող են հակադարձել այն հազարավոր ՀՀ քաղաքացիները, ովքեր հենց այս պահին ամիսներով նույնիսկ չեն կարողանում հերթագրվել ԵՄ երկրների դեսպանատներից վիզա ստանալու համար։
Ընդհուպ միջնորդների միջոցով, լրացուցիչ վճարներով հերթագրվելը դարձել է անհնարին, աշխարհի որևէ երկրում չկա նման բան։ Վիզա-կենտրոնները և դեսպանատները Հայաստանը վերածել են յուրատեսակ «խոպանի», իսկ ի՞նչ է խոսում մարդամեկը, ով խաբելը, մոլորեցնելը, ստելը դարձրել է հաց ուտելու նման սովորական մի բան։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)