Շղթայական ավտովթար՝ Երևանում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են 32-ամյա Տիգրան Ն․-ի վարած «Volkswagen Golf», 51-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Volkswagen Jetta», 31-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Volkswagen Beetle» և 31-ամյա Վլադիմիր Պ․-ի վարած «Kia» մակնիշերի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Volkswagen»-ներից 2-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, իսկ բախումը եղել է վրացական համարանիշներով «Kia»-ի և սպիտակ «Volkswagen»-ի միջև, ապա «Kia»-ն առաջ է ընթացել, բախվել կայանված «Volkswagen»-ներին, որոնցից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։

Leave a comment