Ուկրաինայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության և ՊՆ ԳՀՎ օբյեկտները խոցվել են. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260524/ukrainaji-camaqajin-zvorqeri-glkhavvor-hramanatarutjan-ev-pn-ghv-objektnery-khvocvel-en-rd-pn-102556983.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102555657_417:0:1601:888_1920x0_80_0_0_5e34eb12e2af9e8df05a054670a6de8d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներ չեն հասցվել:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, թե Ուկրաինայի որ օբյեկտներն են խոցվել մայիսի 24-ի գիշերը հասցված զանգվածային վրեժխնդրության հարվածի հետևանքով։

ՌԴ զինված ուժերը մայիսի 24-ի գիշերը «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռների, «Իսկանդեր» աերոբալիստիկ հրթիռների, «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռների, «Ցիրկոն» թևավոր հրթիռների, օդային, ծովային և ցամաքային բազավորման թևավոր հրթիռների, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայում գտնվող ռազմական թիրախներին:

«Սույն թվականի մայիսի 24-ին Կիևին և Կիևի մարզին զանգվածային հարվածի ընթացքում խոցված թիրախների թվում են… ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի, ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաև ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) կառավարման կետերը և Ուկրաինայի ԶՈւ այլ հրամանատարական կետեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ ոչ մի հարված չի ծրագրվել և չի իրականացվել։

Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ների օգնությամբ հարձակում էր գործել Ստարոբելսկում (ԼԺՀ) գտնվող Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա: Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում, որը հարձակման հետևանքով փլուզվել է մինչև երկրորդ հարկ, եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա: Տասնյակ մարդիկ զոհվել և տուժել են։ Ահաբեկչության դեպքով գործ է հարուցվել։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին։ Նա հայտարարել էր, որ ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել․ 16 ԱԹՍ երեք ալիքով հարձակվել են միևնույն վայրի վրա։ Նա ռուս դիվանագետներին հանձնարարել էր միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործության մասին։ Պուտինն ընդգծել էր նաև, որ հնարավոր չէ սահմանափակվել միայն արտաքին գործերի նախարարության հայտարարություններով։

Leave a comment