Մինչև 2031 թ. Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը սկսել ա անուն դնել մեր էս քարտեզին, ասում են՝ փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, Հայաստանի քարտեզն ա կպցնում: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը խոսում ա ծովից ծով Հայաստանի մասին, ես խոսում եմ իրական Հայաստանի մասին:
Այս մասին Շիրակի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը կրկին խոսել է թալանը վերադարձնելու մասին՝ այս անգամ սպառնալով Գագիկ Ծառուկյանին:
«Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին: Մինչև 2031 թ. Գագիկ Ծառուկյանի սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա»,-ասել է նա: