«Ալ Ջազիրայի» թղթակիցը հրապարակել է ԱՄՆ–Իրան հնարավոր հուշագրի մանրամասները

Իրանում Al Jazeera-ի թղթակից Ալի Հաշեմը ներկայացրել է փոխըմբռնման հուշագրի վերջնական նախագծի ենթադրյալ մանրամասները։

Նրա փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներառում է մի շարք առանցքային դրույթներ․

1️⃣ Տարածաշրջանային պատերազմի ավարտ բոլոր ուղղություններով, ներառյալ Լիբանանում։

2️⃣ Իրանի մի քանի միլիարդ դոլարի սառեցված ակտիվների ապաշրջափակում։

3️⃣ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման վերացում։

4️⃣ Հորմուզի նեղուցի բացում՝ «իրանական վերահսկողության» պայմաններում։ Միաժամանակ դեռ հստակ չէ՝ կգործե՞ն արդյոք անցման վճարներ։

5️⃣ Մերձավոր Արևելքից ամերիկյան զորքերի մեծ մասի դուրսբերում։

Հաղորդվում է նաև, որ դրանից հետո կողմերը կունենան 30 օր՝ միջուկային հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար, սակայն այդ ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

Ալի Հաշեմի գնահատմամբ՝ եթե ԱՄՆ-ը համաձայնի նման պայմանների, դա կարող է ընկալվել որպես Վաշինգտոնի քաղաքական կապիտուլյացիա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment