Արմավիրում գազաբենզալցակայանի մոտ բախվել է 3 «Mercedes». կա վիրավոր

Երեկ` մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարահին, ժողովրդին հայտնի  «33»  գազաբենզալցակայանի մոտ բախվել են Երևանի բնակիչ 70-ամյա Սամվել Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և 45-ամյա Մեսրոպ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a comment