ՄԱԿ-ում խոսել են ռազմագերիների ու փախստականների մասին՝ առանց Բաքվի անունը տալու

https://arm.sputniknews.ru/20260524/mak-um-khvosel-en-razmagerineri-u-pakhstakanneri-masin-aranc-baqvi-anuny-talu-102550733.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102550350_60:0:863:602_1920x0_80_0_0_411c5df35392e26bdde6e04157ed8513.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գերի, բռնի տեղահանված, արցախ

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գերի, բռնի տեղահանված, արցախ

Բաժանորդագրվել

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալն անդրադարձել է նաև Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներին, սակայն, ըստ հաղորդագրության, կրկին չի հնչեցրել Ադրբեջանի անունը։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը զինված հակամարտություններում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանն անդրադարձել է հակամարտությունների գոտիներում հումանիտար ճգնաժամերին, միջազգային կառույցների ներկայության սահմանափակումներին և տուժած բնակչության իրավունքների պաշտպանությանը, սակայն ըստ տարածված հաղոդագրության` չի տվել Բաքվի անունը։

«Ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին խոսելով՝ Ժիրայր Անանյանը հավելեց, որ միջազգային մարդասիրական մուտքի մերժումն՝ այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, միջազգային ներկայության կրճատումը և ազատ մամուլի ու անկախ քաղաքացիական հասարակության ձայների ճնշումը դժվարացնում են տուժած բնակչության պաշտպանության կարիքների հասցեագրմանը միտված ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։

Հայ դիվանագետը խոսել է նաև բռնի տեղահանվածների մասին` կրկին չնշելով Ադրբեջանի կամ Արցախի անունները։

«ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՄԱԿ, վերջինիս մասնագիտացված կառույցների և ԿԽՄԿ հետ համագործակցությամբ, շարունակել է հասցեագրել տուժած բնակչության՝ ներառյալ ավելի քան հարյուր հազարավոր փախստականների առջև ծառացած հումանիտար հետևանքները»,– նշված է ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից տարածված հաղորդագրությունում։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:

Հավելենք՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Leave a comment